Արտակարգ դեպք Ալավերդիում. Վրաստանի քաղաքացին կոտրել է հիվանդանոցի դռան ապակիները


Արտակարգ դեպք Ալավերդիում. Վրաստանի քաղաքացին կոտրել է հիվանդանոցի դռան ապակիները
Նոյեմբեր 7 16:39 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի 3-րդ թաղամասի բնակիչ՝ 11-ամյա Նարե Շալաղոնյանը։

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել շան կծելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքով։ Արդեն հիվանդանոց է ժամանում նրա հայրը՝ Վրաստանի քաղաքացի՝ 41-ամյա Իվան Բատյանը, ով բուժօգնության հարցերի շուրջ վիճաբանում է բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, այնուհետև հարվածում և կոտրում է հիվանդանոցի դռան ապակիները և մի տևական ժամանակ խաթարում է հիվանդանոցի բնականոն աշխատանքը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում