Երևանում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը գիտակցության չգալով մահացել է


Երևանում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը գիտակցության չգալով մահացել է
Նոյեմբեր 7 13:38 2017

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գիտակցության չգալով՝ հիվանդանոցում որոշ ժամանակ անց մահացել է։ Հիվանդանց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, որտեղ պարզվել է, որ մահացածը Իսահակյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Մերի Պետրոսյանն է։ Թե ինչն է եղել Մ. Պետրոսյանի ուշագնացության, իսկ հետո մահվան պատճառը, պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։