Վրաերթ «Ռոսիա Մոլ»-ի մոտ․ հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց


Վրաերթ «Ռոսիա Մոլ»-ի մոտ․  հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբեր 7 10:58 2017

Նոյեմբերի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի դիմաց, Opel մակնիշի 34 RT 463 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, գրում է  shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով՝ հենց գետնանցման վրայով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։