Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Hyundai Accent մակնիշի 34 AD 573 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 77 ՏX 777 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին տեղադրված թոնրատան սննդի կետի մեջ։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «յաշիկի» վարորդին դեպքի վայրից տարել են։
Հետաքննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու Ճանապարհային Ոստիկանությունը պարզում են «յաշիկի» խորհրդավոր վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










