Խոշոր ավտովթար Գյումրիում. վարորդը դիմել է փախուստի, կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Գյումրիում. վարորդը դիմել է փախուստի, կան վիրավորներ
Նոյեմբեր 7 10:14 2017

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 17 հասցեի դիմաց բախվել են նույն փողոցի բնակիչ՝ 66-ամյա Գրիշա Սիմոնյանի վարած ГАЗ 410 մակնիշի 35 AՏ 029 համարանիշի և Mercedes E 420 մակնիշի 34 ՍM 511 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի միջից ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դմիտրի Անիկինը և ГАЗ 2410-ի վարորդ Գ. Սիմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդի ինքնությունը։