Բացառիկ տեսանյութ. Երևանում Mazda-ով բախվում է 2 Opel-ների, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկում 16-ամյա հետիոտնին


Բացառիկ տեսանյութ. Երևանում Mazda-ով բախվում է 2 Opel-ների, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկում 16-ամյա հետիոտնին
Նոյեմբեր 6 16:00 2017

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարից։ Ժամը 14։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 1 հասցեի հարևանությամբ Մոլդովայի քաղաքացի, 44-ամյա Վասիլի Սերբան իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով բախվում է Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Գևորգյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 30-ամյա Ֆրունզ Միրզոյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ֆ. Միրզոյանի Opel-ն էլ հարվածից առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկում հետիոտն՝ 16-ամյա Սոնա Հովհաննիսյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։