Վթարի է ենթարկվել համայնքի ղեկավարի թեկնածուն


Վթարի է ենթարկվել համայնքի ղեկավարի թեկնածուն
Նոյեմբեր 6 11:15 2017

Երեկ` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն տանող ճանապարհինավտովթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել էին 2 քաղաքացիներ ու տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Իրար էին բախվել BMW ևTOYOTA մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն շրջվել էր, գրում է armtimes.com-ը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ տուժած քաղաքացիներից մեկը` Աշոտ Եղոյանը, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկն էր: Na naeu համայնքի գործող համայնքապետն է, ՀՀԿ անդամ, վերընտրվել է մի քանի անգամ:

Հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նա ինքնակամ լքել էր հիվանդանոցն ու վերադարձել գյուղ: