Գյումրիում 21-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է կայանված բեռնատարի մեջ. երիտասարդ աղջիկը մահացել է


Գյումրիում 21-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է կայանված բեռնատարի մեջ. երիտասարդ աղջիկը մահացել է
Նոյեմբեր 4 10:15 2017

Այսօր` նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալեքսանդր Աբդուլգարիմովը Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի 21 հասցեի դիմաց՝ Մաքսային պահեստների հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 XX 818 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մզեզաբուկի Ինգիկոևիչին պատկանող DAF մակնիշի DL -504-LD համարանիշի ավտոմեքենայի մեջ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 27-ամյա Լուսինե Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորուհին՝ Գյումրի քաղաքի բնակչուհի, 23-ամյա Լիլիթ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում