Նոյեմբերի 2-ին, ժամը 20:50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի 47-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 48-րդ փողոցի թիվ 1 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 00:40-ին:
Այրվել է տան, հացատան, անասնագոմի ընդհանուր տանիքը (մոտ 100 քմ), փայտյա առաստաղը (մոտ 100 քմ) և տանը կից խորդանոցը (մոտ 15 քմ):










