NASA-ն հայտնաբերել է Երկրի՝ նախկինում անհայտ 20 նմանակ-մոլորակ


NASA-ն հայտնաբերել է Երկրի՝ նախկինում անհայտ 20 նմանակ-մոլորակ
Նոյեմբեր 2 22:47 2017

NASA-ի աշխատակիցները Երկրի 2 տասնյակ պոտենցիալ նմանակ են հայտնաբերել «Կեպլեր» աստղադիտակի և տիեզերական լուսանկարների ուսումնասիրման նոր մեթոդի միջոցով: Այս մասին հայտնում է Astrophysical Journal Supplement ամսագիրը, փոխանցում է Life.ru-ն:

Ուսումնասիրման համար առավել հետաքրքիր օբյեկտը մոլորակն է, որն անվանել են KOI-7923.01: Այն աստղի շուրջը պտտվում է 400 օրում, դրա շառավիղը մոտավորապես հավասար է երկրայինին, կլիման Մարսի և Երկրի կլիմաների խառնուրդ է:

Ըստ գիտնականների՝ մոլորակի վրա հնարավոր է կյանքի գոյություն, եթե դրա մակերևույթի վրա ջուր և գոյության համար անհրաժեշտ այլ տարրեր կան: