2017 թվականին ողջ աշխարհում նորածին աղջիկներին ամենից հաճախ անվանել են Սոֆիա։ Նման եզրակացությունն արվել է 48 երկրներից ստացված վիճակագրության հիման վրա։
Հետազոտությունն անցկացրել է Լաուրա Վատենբերգը՝ Babynamewizard.com կայքի հիմնադիրը։ Սոֆիա անունն առաջատար է Մեքսիկայում, Չիլիում, Արգենտինայում, Ռուսաստանում, Իտալիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում և Էստոնիայում, հայտնում է Daily Express –ը։
Նրա խոսքով՝ արական սեռի նորածինների անունների թվում ներկայում ակնհայտ ֆավորիտ չկա, չնայած մի քանի տարի առաջ ժողովրդականություն էին վայելում Ռիվեր և Էփլ անունները։
Մեծ Բրիտանիայում 2016 թվականին ամենահանրահայտ անուններն են եղել Օլիվիան և Օլիվերը։ Մինչ Օլիվիան 5 տարի առաջատար է եղել Ամելիա անունը։