Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ


Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ
Նոյեմբեր 6 10:39 2026

Հանրային ծառայությունները, որպես սակագին հաշվող կառույց, մենք պաշտոնապես որևէ գրություն «Գազպրոմ»-ից այս պահին չունենք։ Բայց դա չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելը իրողությունները չեն փոխվի, բայց ես լիահույս եմ, որ, չենք ունենա նման բան։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԾԿՀ նախագահը:

 

 

«Եթե սահմանի վրա գազի ներկրման գինը կաճի 30%-ով, այսօրվա կալորիականությամբ սահմանի վրայի սակագինը, 1000 խորանարդում 174.46 դոլար է, սահմանի վրա կդառնա 226.8. դրամ:

 

«Իսկ արդեն կենցաղային սպառողի համար այլ գին ունենք, սոցիալական խմբերի համար՝ այլ գին: Եթե ԵԱՏՄ-ի ասած գազի գնի 69 տոկոսով թանկանա, սահմանին գինը 174.4-ից կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի»,- նշել է նա: