«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից՝ այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ. Ալեքսեյ Լիխաչով


«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից՝ այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ. Ալեքսեյ Լիխաչով
Հոկտեմբեր 16 17:30 2026

«Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից՝ այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ, հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Հիշեցնենք՝ վարչապետը օրեր առաջ ընդունել էր Ալեքսեյ Լիխաչովին, նշել, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։