Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե


Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե
Հոկտեմբեր 16 13:15 2026

Վրաստանում անտառների վերականգնումը, անտառտնկումն ընդգրկել են ավելի քան 7000 հա տարածք, և մինչև 2030 թվականը նմանատատիպ աշխատանք իրականացնելու ենք ևս 30 հազար հա-ի վրա: Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

 

 

«Այսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է: Դրանք պահպանված են կենսաբազմազանության միջազգային համաձայնագրերի և կոնվեցիաների շրջանակում: Մասնավորապես, կենսաբազմազանության տեսանկյունից երկրի 26 տոկոսն է ընդգրկված հատուկ պահպանվող տարածքներում: Այս տարածքները միջազգայնորեն ճանաչված են, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված համաձայնագրերում և կենսառեզերվներում, ինչը մեզ համար լավ հնարավորություն է հետագա առաջընթացն ապահովելու համար:

 

Վրաստանը միտված է համաշխարհային հավակնությունների սպասարկմանը մինչև 2030 թվականը: Այս ամենը ենթադրում է արդյունավետ կառավարում և երկարաժամկետ պահպանություն: Մեր աշխատանքն անցում է կատարում զուտ պահպանությունից դեպի հարատևության երաշխավորում»,- ասել է Կոբախիձեն: