Եթե տարածքների փոխանակման վերաբերյալ հասարակություններին բավարարող լուծում լինի, ապա դա կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նախարարի՝ անկլավ-էքսկլավները, թեկուզ տեխնիկապես, բարդացնում են իրավիճակը։
Նա նշեց նաև, որ չկա պայմանավորվածություն, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձել հարցը լուծել այնպիսի տարբերակներով, որ երկու ժողովուրդների կյանքը չբարդանա։
«Կա ըմբռնում, որ սահմանազատման հարցում որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու, անհրաժեշտություն լինի»,-հավելեց Միրզոյանը։
Այն հատվածներում, որտեղով, օրինակ, ենթակառուցվածքներ պիտի անցնեն, կարիք կլինի գործընթացը իրականացնել, որ խնդիրներ չառաջանան։
Խոսելով ԹՐԻՓՓի-ի մասին՝ նախարարը նշեց, որ ստորագրման ենթակա դեռևս 2 փաստաթուղթ կա։
Որոշ տարածքների դեպքում գուցե սահմանազատումը հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի. Միրզոյան










