Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանեց Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավակայանում Տաջիկստանի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Էմոմալի Ռահմոնը հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։










