Հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետի ավարտի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են ՍԴ-ից։
Ն.Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։
Արման Դիլանյանն անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, նշել է, որ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր:
Նշենք, որ գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։










