«Մեր կառավարության քաղաքականությունը միտված է մի հիմնական խնդրի լուծմանը՝ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներն իրենց տունը վերջնական գտնեն Հայաստանում, տեղավորվեն, տնավորվեն, ինչ որ մի օր, ցանկալի է հնավորինս շուտ, ոչնչով չտարբերվեն այստեղ ապրած, ապրող, արարող մեր հայրենակիցներից՝ լինելով Հայաստանի քաղաքացիներ»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկմանն ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց. «Իհարկե, դա չի նշանակում, որ մեր հայրենակիցները չեն կարող իրենց իրավունքներն այլ կերպ իրացնել՝ միջազգային կոնվեցիաներով, բայց մենք դրանում մասնակցություն չենք ունենալու։ Դա շատ պարզ է, անկեղծ, ուղիղ ասել ենք մեր հայրենակիցներին»։










