Գիշերով գաղտագողի գնացել ու քանդում են մարդկանց սեփականությունը․ Մեսրոպ Մանուկյանը՝ Շինարարներ փողոցում է


Գիշերով գաղտագողի գնացել ու քանդում են մարդկանց սեփականությունը․ Մեսրոպ Մանուկյանը՝ Շինարարներ փողոցում է
Հոկտեմբեր 12 21:00 2026

«Քաղաքացիներն ինձ դիմել էին, որ  Շինարարներ  փողոցի վրա ունեն տարածքներ, սեփականության վկայական,վարձակալության ժամկետները լրացել են, քաղաքապետարանը որոշում է, որ քանդի այդ հատվածը։ Քաղաքացիները նշում են, որ իրենք խնդիր չեն տեսնում, որ քանդվի, բայց ասում են՝ երկրում կա օրենք։ Մարդիկ ասում են՝ մեր գույքը, սեփականության գույքը պետք է գնահատվի, մեր փոխհատուցում տրամադրվի, որից հետո նոր  ապամոնտաժումը  կամ քանդելը տեղի ունենա։ Բայց, արի ու տես, որ մեր երկրում որոշ մարդիկ իրենց օրենքից վեր են դասում»,- այս մասին ուղիղ եթերում պատմեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքացիները ստիպված են եղել դիմել դատարան և կա արդեն դատարանի որոշում, ըստ որի՝ քաղաքային իշխանությունը պետք է ձեռնպահ մնա քանդելուց։

«Սակայն քաղաքային իշխանությունը որոշել է գիշերով  գնա և այս մարդկանց  սեփականությունը քանդի։ Թե քանդելուց հետո ո՞նց են իրենք գնահատելու, ո՞նց են փոխհատուցում տալիս,դա ուրիշ հարց է։ Նախ ասեմ, որ  ոստիկանություն, առերևույթ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, այսինքն՝ ես ասել եմ, որ այս մարդիկ տվյալ պարագայում քաղաքային իշխանության ներկայացուցիչները  դատարանի որոշումը չեն ուզում կատարել,  դատարանի որոշումից իրենց վեր են դասում»,- ասաց պատգամավորը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։