«Ցանկացած մարդ, ով խախտել է Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները պետք է պատիժը կրի, բայց մեր օրերում Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ կալանքը հավասարեցրել է պատժի, այսինքն ով Նիկոլ Փաշինյանի սրտով չէ, անպայման պետք է կալանավորվի»,- դատարանի բակում՝ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
Հարցին՝ այսօր Փաշինյանը խոսել է գործարար Նարեկ Նալբանդյանի մասին, հնարավոր համարո՞ւմ է խուզարկություններ սկսեն նրան պատկանող ընկերություններում, նրա նկատմամբ էլ իրավական գործընթացներ սկսվեն, նա ասաց. «Փաշինյանը «լավ» հատկանիշ ունի՝ մարդկանց օգտագործելու, ապա գցելու, ընդհանրապես չեմ զարմանա, որ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»։
Մանրամասն՝ տեսանյութում։










