Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)


Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 3 15:28 2026

Դատարանից, իհարկե, արդարադատություն ենք սպասում, բայց շատ լավ հասկանում ենք, թե ինչ վիճակում են այսօր գտնվում դատավորներն ու դատական համակարգը, ուղիղ հրահանգների ու սպառնալիքիների տակ։ Այնպես որ, առանձնապես հույս չունեմ ոչ միայն այս, այլ մնացած քաղաքական երանգ ունեցող բոլոր դատական գործերից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

 

«Բայց դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք»,-ասաց նա։

 

Հիշեցմանը, թե Փաշինյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ամեն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ ոչ՝ Լևոն Քոչարյանն արձագանքեց.

 

«Սա բռնապետական համակարգ կերտելու մեջ է տեղավորվում։ Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել-չվերցնել»։