Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)


Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
Սեպտեմբեր 2 23:00 2026

Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են: Այս մասին գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։«Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։

Ձեռք է բերվել 48 հարմարեցված ավտոմեքենա՝ ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

 

Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ուսումնաարտադրական կենտրոններ»,-նշել է նա։