Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Խաչատրյան


Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի․ Խաչատրյան
Սեպտեմբեր 2 17:28 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրել է.

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին, քանդվող Սովետական Միության և իր անկախությունը հռչակած Ադրբեջանի ֆոնին Արցախի խորհրդարանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ծնունդը։  

Անկախության հռչակման գործընթացը լիովին համապատասխանում էր Սովետական Միության գործող օրենսդրությանը, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին։

Ի դեպ, Սովետի Սահմանադրական վերահսկողության կոմիտեն (Комитет конституционного надзора СССР) Արցախի Հանրապետության հռչակումը հակասահմանադրական չէր համարել, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի ինքնավարության լուծարման որոշման։

Այսօր Արցախը՝ օկուպացված, Արցախի ժողովուրդը՝ էթնիկ զտման ենթարկված։

Սակայն սա դեռ չի նշանակում, որ ստատուս քվոն վերջնական դատավճիռ է։

Ո՛չ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի»: