Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 27-ի որոշմամբ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)։
Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է գործուղման վերաբերյալ հաշվետվությունը վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում ներկայացնել վարչապետի աշխատակազմին և ԱԳՆ-ին։










