Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա


Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա
Օգոստոս 27 17:58 2026

Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը։

 

 

Նրա խոսքով՝ Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը։

 

«Պարզապես ամոթ է այս ամենը լսելը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որքանով նրանց ամոթ չէ այս ամենն ասել։ Բոլոր պարզաբանումներն այդ կապակցությամբ տրվել են տարբեր մակարդակներում։ Ընդ որում, ինչ-որ հակափաստարկներ բերել հայկական կողմը դժվարանում է, որովհետև դրանք չկան»,- հայտարարել է Զախարովան։

 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրել է, որ Երևանի վրա ճնշում են գործադրում արևմտյան մայրաքաղաքները՝ պահանջելով դուրս բերել Ռուսաստանին տրանսպորտային հատվածից։ Փոխարենը, նրա խոսքով, Հայաստանին խոստանում են բազմամլիոնանոց ներդրումներ և մասնակցություն այնպիսի նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում։

 

Զախարովան տեղի ունեցողը համարում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության մաս և զգուշացնում, որ ի վերջո դրանից կարող է տուժել հենց Հայաստանը։

 

«Բայց եթե հայկական ղեկավարությունն ընդունում է նման տրամաբանություն, ապա թող նախ նրանց ինչ-որ բան տան, կառուցեն կամ անեն, և միայն դրանից հետո նրանք ինչ-որ բանից հրաժարվեն»,- ասել է նա։

 

Զախարովայի խոսքով՝ իրական գործընկերները, նախքան հանրային հայտարարություններով հանդես գալը, վիճելի հարցերը քննարկում են բանակցությունների սեղանի շուրջ։ Սա հատկապես արդիական է, հավելել է նա՝ հաշվի առնելով Երևանի հայտարարությունները բարեկամական հիմքով լուծումներ փնտրելու ձգտման մասին։

 

Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման առաջացել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման պլանների ֆոնին։ Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։

 

Ավելի ուշ Փաշինյանն առաջարկել էր Մոսկվային դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին փոխանցելու հնարավորությունը՝ որպես հնարավոր տարբերակներ նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Երևանը նաև հայտարարել էր, որդեմ չէ երկաթուղիների կառավարումը ղազախական ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում։

 

Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան փոխանցելու շուրջ։