Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ


Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ
Օգոստոս 25 19:39 2026

Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

       

        

      Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։ Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից: