Լաչինում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները


Լաչինում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները
Օգոստոս 25 15:22 2026

ՏԿԵՆ-ից հայտնում են․

«2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները»: