«Պռեգոմեշ»-ում ևս խուզարկություններ են ընթանում


«Պռեգոմեշ»-ում ևս խուզարկություններ են ընթանում
Օգոստոս 25 10:57 2026

Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ այս պահին գնում է «Պռեգոմեշ» ընկերություն՝ ընկերության շահերը պաշտպանելու։

Նրա գործընկերը՝ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, որտեղ դեռ խուզարկությունը շարունակվում է։