Սեյրան Օհանյանը ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները


Սեյրան Օհանյանը ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները
Օգոստոս 21 23:22 2026

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության 25-րդ հոբելյանական բանակման ընթացքում հանդիպել եմ երիտասարդների հետ, ներկայացրել Հայկական բանակի, Զինված ուժերի կազմավորման, զարգացման բարդ ընթացքը և մեր ձեռքբերումները բանակաշինության ծանրագույն տարիներին։

Անդրադարձել եմ նաև այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացել են մեր պետության, բանակի առջև՝ նշելով սպառնալիքները հնարավորինս չեզոքացնելու ուղիները»։