Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը:
Հերթական դատական նիստին մեղադրող կողմը կրկին ներկայացրեց տեսագրություն, որտեղ իբրև Հայկ Մաթևոսյանի բնակարանից հայտնաբերվել են զենք-զինամթերք։ Տեսանյութից հետո դատարանում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ ասելով․
«Տեսանք, որ Մնոյանը շատ հոգնած, տանջված, մի քանի օր չքնած, տենց ես կասեի ոչ ադեկվատ վիճակում է։ Էն ինչ որ իրանց պետք էր, բոլորս բարձր լսում ենք՝ վերջում ասում էր՝ «մարտական փամփուշտ», «կնիքեցինք», շատ լավ լսվում էր։ Մի տարի է տանջվում ենք, ասում ենք՝ ախր էս մեր հետ կապ չունի, սենց մի հատ ասացված կա՝ «մի գիժ քարը քցում է գյուղը, 100 խելոք չեն կարողանում հանել»։ Հիմա էս մարդիկ մեր հետ կապ չունեն, էս տեսանյութից հասկացանք, էս մարդիկ ո՞նց են հայտնվել, լիքը պատկեր կար, ինքը չէր իմանում՝ ոնց ա հայտնվել, մեզ էլ գցել պատմության մեջ»։










