«Պարոն Ալեքսանյան, կարծում եմ, որ երեկոյան էլի «ՎԱՌ» համակարգի կարիքը կզգանք»,-դիմելով ԱԺ նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանին, ով առավոտյան ներողություն խնդրելուց հետո կրկին միջամտեց պատգամավոր Լևոն Քաչարյանի խոսքին և զրկեց ձայնից՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նա դիմեց նաև ՔՊ-ական Արման Եղոյանին, որը գոռում էր Լևոն Քոչարյանի ուղղությամբ՝ ասելով, որ եթե ընդդիմադիրները նման պահվածք դրսևորեին՝ Ալեքսանյանը նրանց վրա ՊՊԾ աշխատակիցներին էր կանչելու։ Դիմելով ԱԺ ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը ներկայացնող Հայկ ֆարմանյանին՝ Մանուկյանն ասաց.
«Ձեր թեկնածության քննարկման ժամանակ ձեր կենսագրության մինչև ապուպերին անդրադարձան։ Հիմա մի ուրիշ արժանավոր թեկնածուի էլ եք ներկայացրել, արդյոք մտավախություն չունեք, որովհետև ՔՊ-ի մոտ գործում է երկակի ստանդարտներ, եթե նույն բծախնդրությամբ իրենք ուսումնասիրեին իրենց 122-րդ համար Գևորգ Սաղոյանին, իր ունեցվածքը, փողերը դիզելը, այսօրվա մայրաքաղաքի էլիտար շինարարության մասնակցությունը և մնացածը, ուզում եմ հասկանամ ինչպես է որ էն մարդը դառնում է ՔՊ-ական, դուք դառնում եք հրեշ, ու ձեզ չեն ընտրում»,- հարցրեց Մանուկյանը
Նա հետաքրքրվեց, թե մտավախություն չունի որ մյուս արժանի թեկնածուին՝ Լիանա Մանուկյանի կենսագրությունն էլ կքանդեն ու վերջում կասեն, որ չի ընտրվելու։ Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ իր համար շատ կարևոր է, որ երկակի ստանդարտների չգործելը, այն չափանիշները, որոնք կիառում են ֆարմանյանի նկատմամբ, ՔՊ-ն առաջինը պետք է կիրառի իր նկատմամբ, նոր դիմացինեից պահանջի։
«Նույն վտանգը չե՞ք զգում, որ տիկին Մանուկյանի հետ էլ կարող է նույնը լինել։
«Լիանա Մանուկյանը ունի անբիծ կենսագրություն, մենք էլ չունենք արատավորված կենսագրություն, ինպես ինձ էին հարցեր ուղղվում՝ չեմ զարմանա որ նմանատիպ հարցեր ուղղվեն տիկին մանուկյանին»,-պատասխանեց Հայկ Ֆարմանյանը։










