Համաշխարհային ամոթ է, մեր ամոթն է, խայտառակություն է. Սամվել Կարապետյանը՝ եկեղեցու դեմ իշխանության քայլերի մասին


Համաշխարհային ամոթ է, մեր ամոթն է, խայտառակություն է. Սամվել Կարապետյանը՝ եկեղեցու դեմ իշխանության քայլերի մասին
Օգոստոս 20 17:37 2026

«Համաշխարհային ամոթ է, մեր ամոթն է, խայտառակություն է»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության քայլերին։ 

Ինչ վերաբերում է նրան, որ նոր կառավարության ծրագրով պետք է «ապահովվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն», Սամվել Կարապետյանն ասաց. «Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել։ Իրենց պլաններով հազիվ դա հասցնեն։ Փառք Աստծո, այն մնացածը չեն հասցնի»։ 

Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, որ ՌԴ-ից աջակցություն ունի, նա պատասխանեց. «Ես հարգանք ունեմ Ռուսաստանում և Հայաստանում, թող իրենք մտածեն, որ իրենց տներում հարգանք չունեն»։