ԱԺ-ում մի պահ իրավիճակը լարվեց, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը ոստիկանությանը դիմելու մասին խոսելիս հավելեց նաև «գործ տալ» արտահայտությունը։
Նա չկարողացավ շարունակել խոսքը, նշել, թե ինչ կոնտեքստում է նման արտահայտություն անում։
«Անջատե՛ք պարոն Քոչարյանի խոսափողը, ես եմ խոսում, լսեք ինձ։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանել «գործ տալ»»,-ասաց փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։










