Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կանոնական ծիրից դուրս է բերվել. Փաշինյան


Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կանոնական ծիրից դուրս է բերվել. Փաշինյան
Օգոստոս 20 13:15 2026

 «Մենք արձանագրում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի (ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ աշխարհիկ անունով է դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ խմբ.) ձեռամբ կանոնական ծիրից դուրս է բերվել և օրակարգը պետք է հասցեագրվի», - լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օրակարգը գրված է եղել իրենց նախընտրական ծրագրում։

Նա նաև նշեց, որ առաջիկայում զեկույց է հրապարակվելու, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն։