Կառավարությունը կվերափոխի Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները


Կառավարությունը կվերափոխի Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները
Օգոստոս 19 23:57 2026

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների ծրագիրը, որը քննարկվելու է օգոստոսի 20-ի կառավարության նիստում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ծրագրում նշվում է.

«Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում.

Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ»։