Դահլիճում աշխատանքային իրավիճակ է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Ես պատգամավորին նկատողություն եմ արել տեղից խոսելու համար, նա շարունակել է, ես նորից նկատողություն եմ արել, նա շարունակել է, կիրառել եմ այլ կարգապահական միջոց՝ պահանջելով, որպեսզի պատգամավորը 1 օրվա նիստի ընթացքում դահլիճում չլինի, նա հայտնել է, որ դահլիճից կգնա, երբ ինքն ուզենա. դա խախտում է»,-նշեց Ալեքսանյանը։
Հավելեց՝ նախագահողը պարտավոր է այդ պահին ներս հրավիրել անվտանգության աշխատողներին, որպեսզի նրանք հեռացնեն պատգամավորին։
Հիշեցնենք՝ ԱԺ նիստի ընթացքում Դավիթ Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը։
«Ուժեղ Հայաստան»-ը լքեց նիստերի դահլիճը՝ անհամաձայնություն հայտնելով Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված որոշմանը։










