Ո՞ւր են այսօր այն ՀԿ-ները, որոնք Մաշտոցի պուրակում մի հատ տերև էր կտրվում ու բոլորը դոշներին խփում էին՝ ես եմ այդ տերևն ու պառկում ասֆալտին. Զոհրաբյան


Ո՞ւր են այսօր այն ՀԿ-ները, որոնք Մաշտոցի պուրակում մի հատ տերև էր կտրվում ու բոլորը դոշներին խփում էին՝ ես եմ այդ տերևն ու պառկում ասֆալտին. Զոհրաբյան
Օգոստոս 19 17:10 2026

«Հայաստանում բանտախցերը լցված են, դատարակ խուց չկա։  Սա է այն ժողովրդավարությունը, որ այս իշխանություններն ամրագրում են»,- Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի և մյուս քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև դիմեց կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներին՝ ինչո՞ւ են լուռ. «Ո՞ւր է այն ՀԿ սեկտորը, որ Մաշտոցի պուրակում  մի հատ տերև էր  կտրվում ու բոլորը դոշներին խփում էի՝ ես եմ այդ տերևն ու պառկում ասֆալտի տակ։ Ինչո՞ւ ձեր ծպտունը չի լսվում, թե՞ պետք է գրանտ, որ խոսեք, որ գրանտ չեն տալիս, ձեր ձայնալարերը չի աշխատում»։Զոհրաբյանն ընդգծեց, որ այն, ինչ հիմա կատարվում է Արեգնազ Մանուկյանի հանդեպ, աննախադեպ է, խոշտանգում է թե նրա երեխայի, թե ընտանիքի նկատմամբ, քանի որ արգելված է տեսակցել անչափահաս դստեր, մոր ու ընտանիքի մյուս անդամների հետ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։