Դավիթ Ղազինյանի դիտողությունը տեղին էր, փոխխոսնակներն ամեն ելույթ ընդհատում կամ մեկնաբանում են. Տիգրան Աբրահամյան


Դավիթ Ղազինյանի դիտողությունը տեղին էր, փոխխոսնակներն ամեն ելույթ ընդհատում կամ մեկնաբանում են. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 19 16:42 2026

«Ազգային ժողովի նիստերի դահլիճից դուրս գալով՝ մեր անհամաձայնություն ենք հայտնում այն որոշման հետ, որը կիրառվեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ»,- նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

Հիշեցնենք՝ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառեց կարգապահական պատասխանատվություն՝  հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով նաև այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դրանից հետո իրավիճակը լարվեց ԱԺ-ում, Ալեքսանյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Տ. Աբրահամյանի խոսով, Դավիթ Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ԱԺ փոխխոսնակը պետք է նիստը վարի, վարման կարգով կարող է խոսել, ոչ թե մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի։ 

«Կոչ ենք անում վերադառնալ բնականոն աշխատանքային ընթացքին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։