Առաջին օրվանից, երբ Ռուբինյանը, Կոնջորյանն ու Ալեքսանյանը նախագահում են նիստերը, իրականացնում են իրավունքի չարաշահում, ես ինքս քանի անգամ դրա մասին բարձրաձայնել եմ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Իրենց խնդիրը նիստի բնականոն ընթացքն ապահովելն է, լրացուցիչ մեկնաբանություն պիտի անեն, եթե բնականոն ընթացքի տեսանկյունից դրա կարիքը կա, ոչ թե իրենց կարծիքը մեկ անգամ ևս ասելու հնարավորության համար։
Իրավունքի չարաշահումն արդարացիորեն առաջացնում է պատգամավորների դժգոհությունը։ Եթե իրենք բարեխիղճ գտնվեն, նման խնդիր չի առաջանա»,-նշեց Ղազարյանը։










