«Դա պատժի սարսափելի մի ձև է, որը կարելի էր անել ծայրահեղ ինչ-որ դեպքում, բայց ոչ ազատ խոսքի»,-Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի և մյուս քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց երգչուհի Աննա Մայիլյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի ձերբակալությանը և երեխայի հետ տեսակցելու հնարավորությունից զրկելու մասին։
«Չէ որ մենք անընդհատ ասում ենք որ մենք ժողովրդավարական բաստիոն ենք, դեմոկրատիայի այսպես պիոներ և այլն։ Շատ լավ է, բայց պետք է համապատասխան լինենք դրան։ Մենք ինչ-որ չենք համապատասխանում, ոնց որ թե, մի բան ասում ենք, մի բան անում ենք, չգիտեմ, մի բան ասում է, հետո ասում է բա էսպիսի բան չենք ասել»,- Նիկոլ Փաշինայնի հայտարարություններին վերաբերյալ ասաց Մայիլյանը։
Խոսելով եկեղեցու դեմ բռնաճնշումների մասին՝ Մայիլյանը նշեց. «Սա արդեն այնպիսի հարց է, որ մեր ամբողջ ժողովուրդը պետք է անտարբեր չմնա, որովհետև սա ինքնության ոտնահարում է։ Ինչքանով է ճիշտ ապրել միայն ստամոքսով, ինչքանով է ճիշտ՝ կերանք, գնացինք, մյուս օրը նորից կերանք, քնեցինք, արթնացանք, մեզ ոչինչ չի հետաքրքրում, Հայաստանը ինչ է, ավանդույթները ինչ են, մեզ պետք չի դա, մենք ու մյուսները խառնվեցինք, սենց ապուշի նման ապրեցինք»։
«Հիմա փորձենք աղանդավորի մազին դիպչել, փորձենք մի բան ասել, ում համար ընդհանրապես հայրենիք հասկացողությունը չկա, գոյություն չունի, պատկերացնու՞մ եք ինչ է լինելու։ Բայց սա մեր ազգային արժանապատվությունն է, մեր ինքնությունն է, որ մի երկրի քաղաքացուն ասես նման բան, զարմանալու է։ Զարմանալու է, նման բան չի կարող լինել, ուղղակի հնարավոր չի, չի կարող լինել»,-ասաց Աննա Մայիլյանը։










