««Ուժեղ Հայաստան»-ը ձեզանից ակնկալում է, որ դուք կակտիվացնեք Եվրաինտեգրման հանձնաժողովի աշխատանքները»,-ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին դիմեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարում այդ հանձնաժողովն ունեցել է ընդամենը մեկ նիստ, նախորդ տարիներին 4-ական։
Կարապետյանն ասաց, որ կան բազմաթիվ ինստիտուցիոնալ պրոցեսներ որոնք կարելի է ակտիվացնել, « օրինակ դատական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, տնտեսական տարբեր գործառույթների չափանիշներին համապատասխանեցումը, նաև կրթական ռեֆորմների մեջ մեծ մասնակցությունը։
«Մենք ձեզ առաջարկել ենք, որպեսզի դուք իրապես ցույց տաք, թե ինչ է դիվերսիֆիկացիան՝ աշխատանքով, և ոչ թե միան քաղաքական դիվերսիֆիկացիան, որի արդյունքում մենք միայն կորուստներ ենք ունենում։ Մենք պետք է աշխատանքով տնտեսության դիերսիֆիկացիա ցույց տանք։ Եթե տեսնում եք հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ապահովեք տնտեսական համագործակցությունը, և նաև այլ ոլոտներում, որովհետև մենք Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով, ռեալ պոլիտիկից ելնելով՝ պետք է հասկանանք»- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։Արեգա Հովսեփյանն ասաց, որ համաձայն է Նարեկ Կարապետյանի հետ, որովհետև պետության երկու կարևորագույն ոլորտները՝ տնտեսությունը և անվտանգությունը փոխկապակցված են։
«Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն,երբ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստում, քո փոխարեն որոշումներ են կայացնում, քո առջև դնում են նախապայմաններ, արդեն իսկ ընդունված որոշումներ և քեզ մնում է միայն այն ընդունել»,-ասաց Եվրաինտրեգրման մշտական հարցերի հանձնաժողվի նախագահի թեկնածուն՝ շեշտելով, որ այդտեղ առաջնայինը դիվերսիֆիկացիան է։










