«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան


«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան
Օգոստոս 18 22:49 2026

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․

«Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Սամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։
Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ քաղաքական գործիչ, որը հայրենասիրության մասին պատկերացում ունի միայն ամբիոնից հնչող խոսքերով։

 

Ես իմ ազգին չեմ կարող ահաբեկել, որովհետև իմ ժողովուրդը իմ թշնամին չէ։ Իսկ դուք ձեր իշխանության տարիներին հազարավոր զինվորների կյանքերի գնով հասցրեցիք երկիրը այս վիճակին, ու հիմա փորձում եք ձեր քաղաքական պատասխանատվությունը ուրիշների վրա բարդել։
Բավական է ժողովրդին ստերով ու պիտակավորումներով կերակրել։ Սրբազանին, զինվորականներին և ձեզ քննադատող քաղաքացիներին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները։

 

Դուք սպառված քաղաքական ուժ եք։ Իսկ սպառված իշխանության ամենավտանգավոր զենքը մնում է ոչ թե ուժը, այլ սուտը, վախը և սեփական ժողովրդի պառակտումը։
Այնպես որ՝ մի՛ հրամայեք ժողովրդին, մի՛ վիրավորեք և մի՛ պիտակավորեք։ Նախ պատասխանեք ձեր իշխանության տարիների համար, հետո նոր ուրիշներին դասեր տվեք։
30 տարի ծառայած մարդուն «ահաբեկիչ» անվանելուց առաջ՝ մի պահ մտածիր՝ ո՞վ է իրականում պատասխանատու այս երկրի ողբերգությունների համար»։