«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․
«Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Գերմանիայի Հալլե օդանավակայանի բեռնային հատվածում հայտնաբերվել է պայթուցիկ սարքով դրոն։ Նույն ժամանակահատվածում բեռնատար օդանավը բախվել է ենթադրյալ երկրորդ անհայտ թռչող օբյեկտի։ Գերմանիայի ներքին գործերի նախարարը կատարվածը որակել է որպես «վտանգի նոր մակարդակ» և հնարավոր հիբրիդային հարձակման փորձ։
գերմանական քննությունը դեռ շարունակվում է, և որևէ պետության պատասխանատվությունը պաշտոնապես հաստատված չէ։ Հետևաբար առայժմ պետք է խոսել ոչ թե ապացուցված «ռուսական հարձակման», այլ պայթուցիկով դրոնի՝ հնարավոր հիբրիդային գործողության մասին։
Ժամանակակից դրոնը վաղուց այլևս միայն ռազմաճակատի սպառնալիք չէ։ Այն կարող է օգտագործվել օդանավակայանի աշխատանքը խափանելու, էներգետիկ օբյեկտ վնասելու, կապի հանգույց շարքից հանելու, վառելիքի կամ զինամթերքի պահեստում պայթյուն առաջացնելու, կարևոր օբյեկտի նկատմամբ հետախուզություն իրականացնելու կամ պարզապես պետության արձագանքման համակարգը փորձարկելու համար։
Ընդ որում, խնդիրը միայն դրոնը խոցող սարք ձեռք բերելը չէ։ Անհրաժեշտ է հայտնաբերման, ուղեկցման, նույնականացման, որոշման ընդունման, անվտանգ չեզոքացման, միջադեպի քննության և հետագա եզրակացությունների միասնական համակարգ։ Պետք է նախապես հստակ լինի՝ ո՞վ է հայտնաբերում, ո՞վ է գնահատում վտանգը, ո՞վ է փակում օդային տարածքը, ո՞վ է որոշում չեզոքացման եղանակը և ո՞վ է կրում վերջնական պատասխանատվությունը։
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրում ավելացրել է առանձին դրույթներ՝ անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ։
Ուրեմն, որևէ պատեհ առիթով, օրինակ` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդհանուր կամ հռետորական հարցերի փոխարեն կարող են հնչել բովանդակային և «չափելի» այսպիսի հարցեր․
7. Եթե մանրամասները գաղտնի են, կառավարությունը պատրա՞ստ է ԱԺ իրավասու հանձնաժողովում փակ լսումների ընթացքում ներկայացնել ոչ թե տեղակայման գաղտնի տվյալները, այլ համակարգերի առկայությունը, փորձարկված լինելը և պատրաստվածության գնահատականը։
Այս հարցերին հնարավոր չէ պատասխանել դատարկ կարգախոսներով։ Պետք է ներկայացնել իրավական ակտի համար, հաստատված պլանի ամսաթիվ, անցկացված վարժանքի արձանագրություն, պատասխանատու մարմին և կատարման ժամկետ։










