«ՈՒժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը գրում է․
«Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, մեծանուն ազգային բարերար, «ՈՒժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, մեր ժողովրդի սերը վստահությունը և հարգանքը վայելող գործիչ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։
Սամվել Կարապետյանի ապրած տարիները եղել են սեփական ուժերով դժվարություններ հաղթահարելու, այդ դժվարությունները հաջողությունների վերածելու և այդ հաջողությունները՝ ժողովրդի հետ կիսելու տարիներ։ Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն՝ կանգնեցել մեր պետության կործանարար ընթացքը և ուժեղացնել՝ պատերազմներից և կորուստներից կործանման եզրին հայտնված մեր պետությունը։ Նրա առաջնորդությամբ մենք ունենալու ենք ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»։










