Որպես ոստիկանապետ՝ վճռորոշ պահերին կայացրել է մեծ որոշումներ. անցել է թոշակի, հիմա հրավիրել են ծառայության. Քոչարյանը՝ Հովհաննիսյանի մասին


Որպես ոստիկանապետ՝ վճռորոշ պահերին կայացրել է մեծ որոշումներ. անցել է թոշակի, հիմա հրավիրել են ծառայության. Քոչարյանը՝ Հովհաննիսյանի մասին
Օգոստոս 17 15:51 2026

Միայն ժամանակը ցույց կտա, թե ով ինչպես է պատկերացնում՝ իր ծառայության հաջորդ ուղին ոնց պետք է անցնի, խոսելով Արամ Հովհաննիսյանի նշանակման մասին՝ ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Հովհաննիսյանը՝ որպես ոստիկանապետ, շատ վճռորոշ պահերի կայացրել է շատ մեծ որոշումներ. այդ որոշումները թույլ չեն տվել, որպեսզի երկրի ներսում տեղի ունենան ցնցումներ։

Ինքն անցել էր թոշակի, և հիմա առաջարկել են, որպեսզի ինքը ղեկավարի։ Հրավիրելուց պետք է պարզ լինի, թե ինչ ակնկալիքներ ունեն ծառայության այս հանգրվանում»,-ասաց Քոչարյանը։