Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան


Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան
Օգոստոս 13 19:45 2026

«Բանակի բարձրագույն հրամանատարությունը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ պետք է հանգամանալից բացատրություն տա հանրությանը բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մահվան դեպքերի մասին»,-նշել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ 

Նա գրել է. «Շուրջ քսան օր է անցել զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքից և ահա մահվան նոր դեպք է գրանցվում․մահացու հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Գրիգոր Զաքարյանը։Բարձրագույն հրամանատարական կազմից որևէ մեկն այցելել է զորամաս պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները, զորամասում տիրող իրավիճակը և այլն։ Խիստ կասկածում եմ։ Պապիկյանն անգամ Ազատի զորամասում 15 զինծառայողի մահվան դեպքով չէր այցելել զորամաս։

Այն ժամանակ էլ , ինչպես հիմա Պապիկյանի փոխարեն խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով մեղավոր պատասխանատուներին, բայց չասաց, թե ինչ կապ ունի Ռազմական ոստիկանությունը մահվան այս դեպքի հետ։ Եթե Փաշինյանն ավելի լավ է տիրապետում բանակում-զորամասում տիրող իրավիճակին, այդ դեպքում ինչու է Պնախարարի պաշտոնը զբաղեցնում Պապիկյանը»։