Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ)


Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ)
Օգոստոս 13 15:45 2026

ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրեց զինվորների թեման «շահարկելու» մեջ:

Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։

 

«Նախազգուշացում՝ ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո, եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։

Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Տեսանյութն՝ այստեղ: