Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, ոչ էն ենք ուզում, ոչ էն. Փաշինյան


Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, ոչ էն ենք ուզում, ոչ էն. Փաշինյան
Օգոստոս 13 13:57 2026

Չպետք է լինի մի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի՝ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։

Մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ժամանակ։

Խոսելով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պահանջի մասին, նշեց՝ «Անպայման հետագայում հանրաքվե կանենք, երբ դիմած լինենք ԵՄ՝ անդամակցության հարցով։

Կարող է լինել նաև 3-րդ ընտրություն՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, ոչ էն ենք ուզում, ոչ էն։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են»։