Դժվար եմ պատկերացնում, որ իմ ցանկացած որոշում դատարանի կողմից կասեցվեր և ես շարունակեի դա անել. Փաշինյանը՝ Վեհափառին դատարան հրավիրելու մասին


Դժվար եմ պատկերացնում, որ իմ ցանկացած որոշում դատարանի կողմից կասեցվեր և ես շարունակեի դա անել. Փաշինյանը՝ Վեհափառին դատարան հրավիրելու մասին
Օգոստոս 13 13:07 2026

 ՀՀ-ում կա Սահմանադրություն, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վեհափառի նկատմամաբ դատական հայցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մնացած մասն իրավական է և նա չի կարող իրավական գնահատական տալ. «Դա համապատասխան մարմինները պետք է անեն։ Ես դժվար եմ պատկերացնում, որ իմ ցանկացած որոշում դատարանի կողմից կասեցվեր և ես շարունակեի դա անել։ Եթե ես դա անեի, իմ դեմ միանշանակ քրեական գործ կհարուցվեր»։