«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղում է հայտնվել, երբ խոսում եք խոսքի ազատության մասին, դա ուսումնասիրեք. Ղահրամանյան


«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղում է հայտնվել, երբ խոսում եք խոսքի ազատության մասին, դա ուսումնասիրեք. Ղահրամանյան
Օգոստոս 12 15:42 2026

«Հորդորում եմ կարդալ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի 2010-2018 թվականների և 2018-2026 թվականների զեկույցը: Մի քանի ցուցանիշ նշեմ, օրինակ՝ ֆիզիկական բռնության դեպքերը մինչև 2018 թվականը եղել են 77-ը, իսկ 82-ը ձեր իշխանության օրոք:

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մինչև 2018 թվականը եղել են 46-ը, իսկ ձեր իշխանության օրոք 795-ն են: Տեղեկատվության, ազատության և տարածման հետ կապված խնդիրները 209-ն են եղել մինչև 2018 թվականը, իսկ ձեր իշխանության օրոք դրանք 825-ն են»,- նշել է Ղահրամանյանը: